Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն զայրացած էր Լա Լիգայի 33-րդ տուրում սեփական հարկի տակ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ անցկացրած խաղից հետո:
Կոլումբիացի ռմբարկուին հաջողվել է 1 անգամ գրավել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը, սակայն «Ատլետիկո»-ն 4 գնդակ է բաց թողել:
«Մենք ջանք չէինք խնայում հաղթանակի համար, բայց մրցակիցը շատ հաստատակամ էր: Իսկ Քրիշտիանու Ռոնալդուն գոլ էր խփում անգամ այն ժամանակ, երբ «Ատլետիկո»-ն իր լավագույն խաղն էր ցուցադրում»,- նշել է Ֆալկաոն:







































