Friday, 05 06 2026
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա

Ռ.Բաբայան. Մենք գտնվում ենք քարե դարում

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենը շատ լավատեսորեն է տրամադրված և չի գանգատվում թատրոնի խնդիրներից. «Ես ընդհանրապես չեմ սիրում լաց լինել և գանգատվել: Եթե խոսենք ֆինանսական վիճակից, ապա ասեմ, որ տիկնիկային թատրոնի գեղղեկավարի ու տնօրենի աշխատավարձը հավասար է որևէ նախարարության ցածր մակարդակի չինովնիկի աշխատավարձին: Իսկ շենքային խնդիրների մասին կարող եմ ասել՝ ինչքանո՞վ է նպատակահարմար, որ թատրոնը գտնվի 13 հարկանի շենքի 1-2-րդ հարկերում։ Ուրեմն, դա ուրիշ պրոբլեմ է, ինչ որ կա՝ կա: Կարծում եմ, պայմանները վատը չեն, որովհետև ամեն դեպքում այս պայմաններում փորձում ենք այնպես անել, որպեսզի բոլոր ծառայություններն էլ իրենց տեղը ունենան, չնայած այսօրվա այն աշխատանքային ծավալը, որ թատրոնը տանում է, իհարկե, չի բավարարում. մոտավորապես 32 ներկայացում խաղացանկում, տիկնիկներ, դեկորներ և այլն, և այլն, արդեն տեղ չկա: Տիկնիկները ժամանակ առ ժամանակ կարիք ունեն վերանորոգվելու, և մշտապես այդ աշխատանքները տարվում են»:
Թատրոնի տնօրենը անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ խնդիրներին՝ ասելով, որ թատրոնը մի մեծ մեխանիզմ է, որտեղ պետք է աշխատեն կոնկրետ թատերական մասնագետներ. «ժամանակակից աշխարհում շատ արագ է զարգանում թատերական մասնագետների մեխանիզմը, իսկ մենք դեռ գտնվում ենք քարե դարում, ընդ որում՝ ոչ այնքան տեխնիկայի, որքան մասնագետների պատրաստվածության տեսակետից, որովհետև որևէ տեղ նրանք չեն պատրաստվում, պրակտիկա չեն անցնում»:
Տիկնիկային թատրոնը անցյալ տարի հանդիպեց դպրոցում տոմսեր և աբոնեմենտներ տարածելու արգելքի հետ. «Մենք արդեն հոգնել ենք այդ փաստից, որովհետև քաղաքապետարանի յուրաքանչյուր նոր կրթության վարչություն իր գործունեությունը սկսում է դրանից: Անցյալ տարի այդ արգելքը շատ խիստ գործեց, որի արդյունքում, ճիշտ է, թատրոնը ֆինանսապես չտուժեց, սակայն հանդիսատեսի պակաս ունեցավ: Դպրոցներին տոմսեր բաժանելով՝ երեխաները չէին զրկվում թատրոն գալուց. այստեղ կա նաև հասարակական մեծ պրոբլեմ, որովհետև եթե մենք փորձում ենք ունենալ քաղաքակիրթ հասարակություն, ապա մշակույթը պետք է սերմանել վաղ տարիքից: Հասարակությունը ատամներն է, իսկ մշակույթը` ատամի մածուկը, և եթե մենք այդ մշակույթը չենք օգտագործում, ուրեմն հետո չենք կարող բողոքել, որ կարիես ենք ձեռք բերում»:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բեմադրվում են տարբեր տարիքի համար նախատեսված ներկայացումներ. «Մեր թատրոնում շատ ներկայացումներ կան ընտանիքի համար: «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը նույնպես մեծահասակների ներկայացում է: Տիկնիկային թատրոնը թատերարվեստի մի ձև է, որը նախատեսված է երեխաների, մեծահասակների, դեռահասների համար: Մենք փորձում ենք այս ամբողջ դիապազոնով գործել` կիրառելով տիկնիկային բոլոր ձևերը»,- նշեց Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում