Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի 22-ամյա աստղ Դենիել Ռեդքլիֆը հերթական անգամ ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ: The Hollywood Reporter-ի տվյալներով՝ նրա կարողությունը 85 միլիոն դոլար է:
Վերջին տարում Ռեդքլիֆը իր բյուջեն համալրել է 9.5 միլիոն դոլարով՝ շնորհիվ «Սևազգեստ կինը» թրիլլերի հաջողության, որտեղ նա գլխավոր դերն էր խաղում: 12 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան 118 միլիոն դոլար է հավաքել: Ֆիլմի հաջողությունը ստիպեց պրոդյուսերներին քննարկել ֆիլմի շարունակություն նկարելու հնարավորությունը: Միայն թե Ռեդքլիֆը հրաժարվել է նկարահանվել ֆիլմի շարունակությունում:
Ի դեպ, Մոսկվայում թրիլլերի ներկայացման ժամանակ, դերասանը խոստովանել է, որ իր գումարները հանձնել է իր մայրիկի տնօրինությանը:
Երկրորդ հորիզոնականում Ռոբերտ Փատինսոնն է (63մլն դոլար): Եռյակը եզրափակում է Կիրե Նայթլին (47,7մլն դոլար):
Հարի Փոթերի մասին ֆիլմում Ռեդքլիֆի գործընկերներ Էմմա Ուաթսոնի և Ռուպերտ Գրինթի կարողությունը գնահատվում է համապատասխանաբար 41 և 38 միլիոն դոլար: Նրանք վարկանշային աղյուսակի 5-րդ և 6-րդ տեղերում են:
7-րդ տեղում երգչուհի Ադելն է: Նրա երկրորդ՝ «21» ալբոմի հաջողությունը 10 միլիոնով ավելացրել է 23-ամյա Ադելի բյուջեն՝ դարձնելով 31,8 միլիոն դոլար:











































