Apple-ի համակարգիչները վերջերս դարձել են Mac Flashback վիրուսի զոհ: Kaspersky-ն հաստատել է, որ Flashback-ը, կամ ինչպես իրենք են անվանում` Flashfake-ը, արդեն վնասել է 670.000 համակարգիչների ողջ աշխարհում, և անվտանգությունն ապահովող ընկերությունն այժմ ներկայացնում է վիրուսը հեռացնելու եղանակ:
SlashGear-ը հաղորդում է, որ Kaspersky–ն հետազոտողները պարզել են, որ վիրուսով վարակված համակարգիչների 98 տոկոսն աշխատել է Mac OS X օպերացիոն համակարգով: Մնացած երկու տոկոսը ոչ հաստատ տեղեկություններով՝ նույնպես Mac օպերացիոն համակարգն են օգտագործում: Նշանակում է, որ սա Mac-ի վրա հիմնված ամենամեծ վիրուսն է:
Չնայած Apple ընկերությունը հայտնել է, որ փորձում է վիրուսի դեմ պայքարի միջոց գտնել, բայց դրական արդյունքներ դեռևս չկան:
Mac OS X-ի օգտատերերը պետք է նախ www.flashbackcheck.com կայքի միջոցով ստուգեն, թե արդյոք իրենց համակարգչում այդ վիրուսը կա՞, թե՞ ոչ, իսկ համակարգչի վարակված լինելու դեպքում օգտագործեն անվճար տրամադրվող Kaspersky Flashfake Removal Tool–ը` վիրուսը հեռացնելու համար:











































