Malaysia Airlines-ը կայացրել է մի որոշում, որը կարող է հիանալի մտահղացում թվալ շատ մեծահասակաների համար, բայց խնդիրներ կառաջացնի այն մարդկանց համար, ովքեր ճանապարհորդում են ընտանիքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ավիաընկերությունը որոշել է, որ երեխաներին հարկավոր է արգելել տեղեր զբաղեցնել A380 ինքնաթիռների վերին հարթակում, որպեսզի մեծահասկաները կարողանան ճանապարհորդել լռության մեջ:
12 տարեկան և ավելի փոքր երեխաների մուտքն ինքնաթիռի վերին հարթակ կարգելվի: Վերին հարթակում կա մոտ 130 տեղ: Ավիաընկերությունն արդեն հայտնել է, որ նորածինների մուտքն առաջին կարգի խցիկ նույնպես ողջունելի չէ:











































