Ինչպես հայտնում է ադրբեջանական 1News.az լրատվական կայքը, Բաքվում անվտագության ոլորտում համագործակցության վերաբերյալ ամեն տարի կայացող ադրբեջանա-ամերիկյան խորհրդակցությունները հետաձգվել են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը: Նրա խոսքերով` այս պահին դիվանագիտական խողովակներով ճշտվում է խորհրդակցությունների նոր ժամկետը:
Կայքը հիշեցնում է, որ ամենամյա այդ խորհրդակցությունների ժամանակ քննարկվում են անվտանգության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները: