Միգուցե նա ցանկացել է ապացուցել, որ թաքցնելու ոչինչ չունի, կամ կարծել է, թե օդանավակայանի աշխատակիցները ցանկանում են իրեն մերկ ստուգել:
Չնայած պատճառը պարզ չէ, բայց այնուամենայնիվ մեծ իրարանցում է առաջացել, երբ երեքշաբթի առավոտյան Դենվերի միջազգային օդանավակայանում մի կին որոշել է ամբողջովին մերկանալ:
Daily mail-ը գրում է, որ տարօրինակ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8.45-ին, երբ օդանավակայանի աշխատակիցները նկատել են, որ մի կին ծխում է անթույլատրելի վայրում:
Նրան մոտեցել ու խնդրել են չծխել, և այդ ժամանակ կինը սկսել է հանել իր հագուստը և մնացել է ամբողջվին մերկ:
Պարզ չէ, թե ինչու է կինը որոշել նման քայլի դիմել, բայց տեղական ոստիկանությունը հայտնել է, որ ծխախոտի խնդիրը դրա հետ ոչ մի կապ չի ունեցել:







































