Գերմանիայի իշխանությունները որոշել են խոչընդոտել երկրում անվճար Ղուրանի բաժանմանը, որը կազմակերպում են սալֆիստները: Այս մասին հայտարարել է Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գյունտեր Կրինգսը:
Նրա կարծիքով` մուսուլմանական սուրբ տեքստերը խախտում են Գերմանիայի հոգևոր խաղաղությունը: Դրա հետ մեկտեղ Կրինգսն ընդունում է, որ իշխանություններն այս պարագայում ճնշում գործադրելու քիչ լծակներ ունեն: Ամեն դեպքում նա գտնում է, որ պետք է արգելել գրքերի տարածումը դպրոցների մոտ:
Գեսսենի սահմանադրության պաշտպանության ծառայության ղեկավար Ռոլանդ Դեշը ևս զգուշացրել է իշխանություններին` հայտարարելով մահմեդականների նոր ակցիայի վտանգավորության մասին: Քաղաքական գործիչները հույս ունեն հատուկ ծառայությունների օգնությամբ արգելել ակցիայի իրականացումը:
Այս ակցիայի հեղինակը ծագումով հրեա, գերմանացի Աբու Նագին է: Ավելի վաղ նա արդեն հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եղել է, որոնք նրան բնութագրել են որպես «վտանգավոր սալֆիստ քարոզիչ»: Նա հայտարարել է գերմանացի մուսուլմաններին Ղուրանի 25 միլիոն օրինակներ բաժանելու որոշման մասին:











































