Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ 2013, 2014, 2015 թվականներին Ադրբեջանն ուղեծիր է արձակելու երեք արբանյակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը:
Այդ արբանյակները «կծածկեն» Եվրոպայի և Ասիայի մի մասը: Ադրբեջանն օգտագործելու է այդ արբանյակների հնարավորությունների միայն 20-25 տոկոսը, իսկ մնացածը վաճառվելու է: Ներկայումս բանակցություններ են ընթանում տվյալ ուղղությամբ: Մասնավորապես, Մալայզիան արդեն հայտ է ներկայացրել այդ հնարավորությունների 40 տոկոսի օգտագործման համար:
Ադրբեջանական արբանյակների թռիչքները ղեկավարվելու են Բաքվից և Նախիջևանից, ուր ներկայումս կառուցվում են համապատասխան կենտրոններ: Դրանք շահագործման կհանձնվեն մինչև այս տարվա սեպտեմբերը:












































