Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերն իրականացրել են սոմալեցի ծովահենների կողմից առևանգված նավի ազատման օպերացիա:
Օպերացիայի ժամանակ Իրանի ռազմածովային ուժերին հաջողվել է գերեվարել աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկին, որն աշխարհում հայտնի է, որպես «Ծովահենների թագավոր»: Սոմալեցի ծովահենի իրական անունը Մոհամադ Գարադ է:









































