Իրանական Mehr News լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախար Ալի Աքբար Սալեհին անդրադարձել է ապրիլի 14-ին Ստամբուլում կայանալիք Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցություններին.
«Իրանը բարի մտադրություններով է մեկնելու Ստամբուլ: Իրանը պատրաստ է «Վեցյակի» հետ բանակցություններում լուծել Արևմուտքին մտահոգող մի շարք հարցեր: Մենք հակառակ կողմին խորհուրդ ենք տալիս բանակցությունների ժամանակ նույնպես ցուցաբերել ճկունություն ու բարի կամք»:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հայտարարել է, որ Իրանը ստամբուլյան բանակցություններում հանդես է գալու նոր առաջարկներով:











































