«Մարսել»-ի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ակումբի ֆանատների մի քանի միությունների հայտարարությունը: Նրանք հանդես են եկել պարտություն կրելու խնդրանքով` Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մոնպելյե»-ի հետ «Մարսել»-ի հանդիպման ժամանակ, որպեսզի նվազեցվի ակումբի վաղեմի թշնամու` ՊՍԺ-ի չեմպիոն դառնալու հնարավորությունը:
«Ես, ինչպես նաև ցանկացած գլխավոր մարզիչ, չեմ կարող ստիպել իմ սաներին պարտվել «Մոնպելյե»-ին: Այնպես որ, հանդուրժողականություն չենք ցուցաբերի, ոչ մի զիջողություն չի լինի»,- Դեշամին մեջբերում է ֆրանսիական մամուլը:









































