Իսրայելի հարկային իշխանությունները ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ հարկերից խուսափելու, կեղծ հաշվիներ օգտագործելու, մաքսային վճարումներից խուսասփելու մեղադրանքով: Գանձարանին հասցված ընդհանուր վնասը գնահատվում է 50 մլն շեկել:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, հարկային աշխատակիցների խոսքերով՝ տեքստիլ առևտրով զբաղվող ընկերությունները կեղծ հաշիվներ են օգտագործել իրենց ծախսերը և դրանով իսկ՝ ԱԱՀ-ն մեծացնելու համար:
Հարկային տեսուչների հավաստմամբ՝ նման հնարքների միջոցով տեքստիլ առևտրով զբաղվողները հսկայական գերշահույթներ են ստացել:









































