News Georgia-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն, մեկնաբանելով գործարարին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցում մերժումը, հայտարարել է, որ վրաց ժողովուրդն արդեն իսկ նրան շնորհել է Վրաստանի քաղաքացիություն.
«Հնարավոր է, որ քաղաքացիության հարցերը թղթի վա լուծում է երկրի նախագահը, սակայն ես կարծում եմ, որ Բիձինա Իվանիշվիլիին վրացական անձնագիր ու քաղաքացիություն շնորհել է վրաց ժողովուրդը: Իվանիշվիլին հենց դա է նկատի է ունեցել, երբ հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու՝ որպես Վրաստանի քաղաքացի»:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլիին հայտարարել են, որ նա, լինելով Ֆրանսիայի քաղաքացի, չի կարող ստանալ Վրաստանի քաղաքացիություն և փոխարենը կարող է ստանալ միայն երկքաղաքացիություն:










































