Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը, ում «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը անցած տարի Կաննի կինոփառատոնում ստացավ ժյուրիի «Գրան-պրին», այս տարի կգնա Կանն` ստանալու Կինեմատոգրաֆիստների ֆրանսիական ասոցիացիայի «Ոսկե կառք» մրցանակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ոսկե կառք» մրցանակը շնորհվում է սկսած 2002թ.: Այն շնորհվում է այն ռեժիսորներին, ովքեր իրենց աշխատանքում ցուցաբերում են համարձակություն, նորարարություն ու անդրդվելիություն: Մրցանակներին արժանացել են Ժակ Ռոզյեն(2002), Քլինթ Իսթվուդը (2003), Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ Նաննի Մորետտին (2004), սենեգալցի ռեժիսոր Ուսման Սեմբեն (2005), Դեյվիդ Կրոնենբերգը (2006), Ալեն Կավալյեն (2009), Ջիմ Ջարմուշը (2008), Նաոմի Անյես Վարդան (2010) ու իրանցի Ջաֆար Փանահին (2011):
Մրցանակի պարգևատրման արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 17-ին, կցուցադրվի Ջեյլանի «Մայիսյան ամպեր» ֆիլմը (1999):
Ջեյլանը համարվում է Տարկովսկու հետևորդը:
Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 16-27-ը: Ժյուրին կնախագահի իտալացի ռեժիսոր Նաննի Մորետտին, իսկ մրցութային ծրագրի մասին կհայտարարվի ապրիլի 19-ին:









































