TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ընդունել Սիրիայի ժողովրդի պաշտպանության վերաբերյալ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին բանաձև:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ Սիրիայի վարչակազմը չի կատարել Անանի պլանի վերաբերյալ իր խոստումները և շարունակում է բռնություններ կիրառել: Բացի այդ, նշված է, որ ինտենսիվացել են թուրք-սիրիական սահմանին խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները:










































