Պաշտոնական Թբիլիսին ողջունում է սևծովյան երկրներին վերաբերող` Եվրախորհրդարանի այսօր ընդունված բանաձևը, որում Աբխազիան և Հարավային Օսիան նշված են որպես «օկուպացված տարածքներ»: Թբիլիսիում փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանը առաջին անգամ է հստակեցնում այդ տարածքների իրավական և քաղաքական կարգավիճակը,- հաղորդում է newsgeorgia.ru-ն: Փոխնախարարն ընդգծել է, թե բանաձևում հստակ մատնանշվում է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների խախտումները մշտական երևույթ են, և Եվրամիության համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն նշված փաստերին: