Կյանքի 97-րդ տարում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Ռայմոնդ Օբրակը: Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները:
Նրա դստեր խոսքով` Օբրակը մահացել է Փարիզի Վալ դե Գրեյս զինվորական հոսպիտալում երեքշաբթի` ապրիլի 10-ի երեկոյան:
Ռայմոնդ Օբրակն ու նրա հանգուցյալ կինը` Լյուսին, 1942թ. դարձել էին Ֆրանսիական դիմադրության շարժման ընդհատակյա անդամներ` Ժան Մուլենի գլխավորությամբ:
Օբրակն ու Մուլենը կալանավորվել էին 1943թ. հունիսին: Մուլենը մահացել էր նացիստական բանտում կտտանքներից:





































