Ֆիլիպինների ռազմական իշխանությունները հայտնում են, որ հարավային շրջանում ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել է 10 և վիրավորվել 2 մարդ:
Associated press-ի փոխանցմամբ՝ շրջանային հրամանատար Լեոպոլդո Գալոնն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ Քարմեն քաղաքում:
Ենթադրվում է, որ ինչպես նման նախկին հարձակումների դեպքում, այս անգամ ևս ավտոբուսի պայթյունի մեջ մեղավոր են հանցավոր խմբերը, որոնք կապ ունեն մուսուլման գրոհայինների հետ:











































