Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ընտրական տարբեր ծրագրերը կբարձրացնեն վստահությունն ընտրությունների հանդեպ. Լ. Մինասյան

Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ներկայացրեց քաղաքացիական հասարակության կողմից մոնիթորինգային ընտրական ծրագրերը: Ինչպես տեղեկացրեց Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, այսօրվա միջոցառմանը կներկայացվեն մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսավորված են կամ համաֆինանսավորված են Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, բրիտանական և Նիդերլանդների դեսպանատների կողմից:

Ըստ նրա` դրանք շատ տարբեր ծրագրեր են, որոնք նվիրված են ընտրություններին և ընտրական գործընթացներին աջակցելուն, ինչը, Լարիսա Մինասյանի կարծիքով, ընտրությունների նկատմամբ վստահությունն ավելի կբարձրացնի:

Անդրադառնալով ներկայացվելիք ծրագրերին` նա ասաց, որ դրանք ռեսուրսների ստեղծում են, տարբեր կուսակցությունների և խմբակցությունների նախընտրական պլատֆորմների և անցած նստաշրջանի գործունեության վերլուծություն, դրանք կարող են լինել զուտ իրազեկման ծրագրեր, ինչպիսին է Երևանից դուրս հեռուստատեսությունների և նաև օն-լայն լրատվամիջոցների ֆինանսավորումը, որպեսզի նրանք կարողանան ավելի լայն լուսաբանել ընտրությունները: Դրանք կարող են լինել նաև վերահսկողական ծրագրեր, ինչպիսին է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ընկերության վերահսկողական ծրագիրը:

«Կան այնպիսի ոչ օրտոդոքսալ ծրագրեր, ինչպիսիք են արվեստի և մշակույթի միջոցով կատարվող ծրագրերը, որոնք կբարձրացնեն իրազեկությունն ընտրությունների վերաբերյալ: Իրազեկումը շատ պարզ ձևով ենք իրականացնում. դրանք լինելու են հեռուստադեբատներ, հաղորդումներ՝ տարբեր հեռուստաընկերությունների եթերով, օն-լայն մեդիայով ներկայացված տեղեկատվություն: Այս ամենը լինելու է հերթական զեկույցներով»,- մանրամասն ներկայացրեց Լարիսա Մինասյանը:

Ներկայացվելիք ծրագրերից մեկն արդեն մի քանի օր գործարկված iDitord.org ծրագիրն է, որտեղ բոլոր քաղաքացիները ընտրություններին ընդառաջ կարող են ներկայացնել իրենց ահազանգերը ընտրացուցակների, կաշառքների, բարեգործության վերաբերյալ:

Ծրագրի ղեկավար Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կայքում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրեն անհանգստացնող փաստերը տեղեկացնել:

Ըստ նրա` տվյալների այդ բազայից կարող են օգտվել նաև լրագրողները և գնալ այդ խախտումների հետքերով, որովհետև ներկայացվելու են նաև շատ կոնկրետ դեպքեր:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ յուրաքանչյուր ահազանգ փոքր-ինչ ուշացմամբ է տեղադրվում կայքում, քանի որ որոշակի խմբագրում է անցկացվում:

«Այս ծրագիրը ընտրությունների տրամաբանության մեջ կշարունակվի նաև հետընտրական մի որոշ շրջանում, իսկ հետագայում կարող է կիրառվել նաև նախագահական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,- նկատեց iDitord ծրագրի ղեկավարը:

Նշենք, որ ընտրությունները վերահսկող ծրագրերի հանրային ներկայացմանն իր բացման խոսքով հանդես եկավ Լարիսա Մինասյանը, ելույթներով հանդես կգան տարբեր ծրագրերի ղեկավարներ ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում