Ապրիլի 11-ին և 12-ին հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օթերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա տեղեկացմամբ, ապրիլի 13-ին և 14-ին ցիկլոնի ուժը զգալի կթուլանա, օրվա երկրորդ կեսին և երեկոյան ժամերին կրկին կարճատև տեղումներ կլինեն: «Երևանում այսօր երեկոյան ժամերին և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ: Անձրև հնարավոր է նաև ապրիլկի 13-ին և 14-ին՝ երեկոյան ժամերին: Ջերմաստիճանն առաջիկա 3-4 օրերին էապես չի փոխվի, գիշերը կլինի +6 +8, ցերեկը՝ +21 +23 աստիճան տաքություն»,- ասաց Գագիկ Սուրենյանը:









































