Անգլիական մամուլի հաղորդմամբ` Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը հայտարարել է, որ իր երկրի հավաքականը կարող է հաջողության հասնել Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ:
«Եվրոպայի և աշխարհի նախորդ առաջնություններից ի վեր մենք ավելի ուժեղ ենք դարձել: Անկասկած, Հոլանդիայի ազգային հավաքականը համարվում է «Եվրո-2012»-ի գլխավոր ֆավորիտներց մեկը: Այժմ մեր թիմն ավելի կենտրոնացած է իր խաղին և շարունակելու է հարձակվողական ոճի ֆուտբոլ ցուցադրել: Կարծում եմ` Հոլանդիայի ընտրանին ունի հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները»,- հայտարարել է«Տոտտենհեմ»-ի ֆուտբոլիստը:









































