Բրիտանական Սաութհեմփթոնում այսօր տեղի է ունեցել լեգենդար «Տիտանիկի» խորտակման 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
Ինչպես նշում է BBC-ն, տեղացիների համար նավի ողբերգությունը կրում է գրեթե անձնական բնույթ, քանի որ անձնակազմի ավելի քան 500 անդամներ եղել են սաութհեմփթոնցիներ:
Զոհված նավաստիների ժառանգները ծաղիկներ են դրել այն վայրում, որտեղ կայանված է եղել նավը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը: Արարողության վերջում հնչել է Nearer My God To Thee հիմնը, որը 100 տարի առաջ հնչել է «Տիտանիկի»` նավահանգիստը լքելու պահին: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ Բելֆաստում 1911 թ. մայիսի 31-ին ջուրն իջեցնելու պահին 296 մետրանոց «Տիտանիկը» եղել է աշխարհում խոշորագույն նավը: Այն 1912 թ. ապրիլի 10-ին դուրս է եկել անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից և ուղևորվել Նյու Յորք: 4 օր անց անվտանգ համարվող նավը խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում՝ սառցալեռանը բախվելու հետևանքով:
2224 ուղևորներից և անձնակազմի անդամներից փրկվել է ավելի քան 1.5 հազար մարդ: Նավի բեկորները գտնվում են օվկիանոսում՝ 3.8 հազար կմ խորության տակ։











































