Հնարավոր է՝ Եվրամիությունը շուտով վարսահարդարներին արգելի աշխատանքային ժամերին բարձրակրունկ կոշիկներ հագնել: Կարգելվի նաև մատանիներ ու ժամացույցներ կրելը, քանի որ դա հակասում է հիգիենայի կանոններին: Նրանց թույլ չի տրվի նաև օրվա ընթացքում շատ գործ անել՝ կանխելով հնարավոր հուզական պոռթկումը: Վարսահարդարող սարքերի աղմուկից ու լարվածությունից ցրվելու, ինչպես նաև աշխատավայրում առողջ մթնոլորտ ապահովելու համար նրանց խորհուրդ է տրվում երբեմն-երբեմն բամբասել: Մեծ Բրիտանիայի Վարսահարդարների Դաշնության տվյալներով, եթե առաջարկն ընդունվի Բրյուսելի կողմից, ապա այն Մեծ Բրիտանիայի արդյունաբերության վրա, զուտ ժամանակային կորստի առումով, տարեկան 3 միլիոն ֆունտ կարժենա:
Եվրահանձնաժողովի՝ աշխատանքի հարցերվ նախարար Քրիս Գրեյլինգի խոսքով՝ իրենք պետք է աշխատանք տրամադրեն՝ առանց աշխատողին «սպանելու»: Եվրահանձնաժողովի հաստատման դեպքում, հարցը կհայտնվի Եվրամիության օրակարգում:











































