Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) լիիրավ անդամակցության հարցով դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ, նախկին ԻԿԿ):
Նշվում է, որ դա տեղի է ունեցել ՀԿԹՀ-ի ղեկավար Դերվիշ Էրօղլուի կողմից Ջիդդա (Սաուդյան Արաբիա) կատարած այցի ընթացքում՝ ԻՀԿ-ի թուրք գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի հրավերի հիման վրա: Դերվիշ Էրօղլուի հետ հանդիպումից հետո Իհսանօղլուն հայտարարել է, որ ԻՀԿ-ն դրականորեն է մոտենում ՀԿԹՀ-ի ներկայացրած հայտին:
Ներկայումս ՀԿԹՀ-ն ԻՀԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ:









































