Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունում ի հայտ է գալու «Միջազգային համագործակցության կազմակերպությունը»՝ վրացական բարեփոխումների արտահանման համար:
Կառավարության խորհրդարանական քարտուղար Գիյա Խուրոշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանն այդ մասին որոշումը կարող է ընդունել այսօր: Նշվում է, որ Վրաստանը հայտարարել է, թե մտադիր է բարեփոխումներ իրագործելու ոլորտում ունեցած իր փորձը կիսել բոլոր երկրների հետ:
Վրաստանը մի շարք հաջող բարեփոխումներ է իրականացրել ոստիկանության, արդարադատության և այլ ոլորտներում: Բացի այդ, Համաշխարհային բանկի տվյալները վկայում են, որ Վրաստանում հեշտ է բիզնես սկսելը:
Այս ամենի հետ մեկտեղ, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրությամբ ստեղծվել է «Միջազգային համագործակցության գործակալություն»՝ Ստրասբուրգի ամանորյա տարեկան տոնավաճառում Վրաստանն է՛լ ավելի հանրաճանաչ դարձնելու համար:







































