Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբ ստեղծելու հայտարարություն ստորագրած 4 քաղաքական ուժերը (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ) համաձայնել են շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունները քննարկելու համար հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 11-ին` Հայաստանի քաղաքագետների միությունում:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր էին ստորագրել:
Փաստաթղթի տակ ստորոգրել են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը : Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չէր միացել նախաձեռնությանը:










































