Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ֆորմուլա-1»-ի «Մերսեդես» թիմը պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել բոլոր այն թիմերին, որոնք Չինաստանի Գրան պրիի ժամանակ հայց կներկայացնեն գերմանական թիմի բոլիդի F-duct համակարգի դեմ, որը տեղադրված է «Մերսեդես»-ի բոլիդի ետնամասի հակաթևի վրա:
«Մերսեդես»-ի հակընդդեմ հայցը կայանում է նրանում, որ թիմի ղեկավար Ռոս Բրաունը դժգոհում է «Մաքլարեն»-ի, «Ռեդ Բուլ»-ի և «Զաուբեր»-ի բոլիդների արտանետումային համակարգերից: Մասնագետի կարծիքով՝ արտանետումների խողովակները բոլիդների վրա տեղադրված են այնպես, որպեսզի այն օգտագործվի դիֆուզորի աշխատանքի համար, ինչը արգելված է անել ընթացիկ մրցաշրջանի սկզբում: