Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը «Միստր Բենքսի փրկություն» ֆիլմում կմարմնավորի Ուոլթ Դիսնեյին:
Ինչպես հաղորդում է Variety-ն, ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է Դիսնեյի ստուդիան զբաղվել Մերի Փոփինսի մասին Պամելա Թրևերսի պատմվածքի հիման վրա ֆիլմի էկրանավորման աշխատանքներով: Թրևերսի առաջին աշխատանքը հրապարակվել է 1934 թ.: Որոշ տվյալներով՝ ստուդիան ֆիլմի էկրանավորման համար գրողի հետ բանակցություններ է սկսել վարել 1938 թվից:
Թրևերսը սկզբնապես չէր ցանկանում ստուդիային էկրանավորման իրավունք տրամադրել: Դիսնեյյան «Մերի Փոփինսի» տարբերակը արդյունքում թողարկվել է միայն 1964 թ.: Ֆիլմն առաջադրվել է 13 «Օսկարի» և ստացել է 5-ը:
«Փրկելով միստր Բենքսին» ֆիլմի բեմադրությամբ կզբաղվի ռեժիսոր Ջոն Լի Հենքիոքը, որը հայտնի է «Անտեսանելի կողմ» ֆիլմով: Ենթադրվում է, որ Պամելա Թրևերսի դերը կկատարի Էմմա Թոմփսոնը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նրան կմարմնավորի Մերիլ Սթրիփը:










































