ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի (ԴՀԲ) նախկին գործակալ Էդրիան Բասբին Նյու Յորքի դատարանի կողմից դատապարտվել է 1 տարվա ու 1 օրվա բանտարկության` կին իրազեկողին անօրինական կերպով օգնելու համար, որը եղել է իր սիրուհին: Այս մասին հայտնում է The New York Post-ը:
Դատավճիռն արձակվել է ապրիլի 9-ին: Դատավորը նրա նկատմամբ սահմանել է պատժի նվազագույն պատժաչափ, որքան հնարավոր էր տալ այդ գործի շրջանակում: Նա հաշվի է առել այն, որ կնոջ հետ ամուսնալուծությունից հետո 38-ամյա Բասբիի խնամքի տակ են նրա 3 փոքրիկները: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Բասբիին մեղավոր են ճանաչել նրանում, որ նա կատարել է սուտ հայտարարություններ: Նա պնդել է, որ իմացել է այն հետաքննության մասին, որ անցկացվել է տվյալ կնոջ նկատմամբ այն ժամանակ, երբ մի տղամարդ նրան փորձել է դարձնել իր իրազեկողը: Կնոջը կասկածում էին փաստաթղթերի յուրացման մեջ:
Բասբին հերքել է, որ այդ կնոջ փաստաբանին է փոխանցել է ԴՀԲ-ի փաստաթղթերը:
Բասբին մեղավոր էր ճանաչվել 2011թ. նոյեմբերին:









































