РИА Новости-ի փոխանցմամբ`Իրանն ամբողջովին դադարեցրել է Հունաստանին իր նավթի մատակարարումը՝ իրանական նավթի ներկրումների վրա ԵՄ-ի սահմանած բեռնարգելքի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին.
«Այսօրվանից սկսած՝ Իրանն իր նավթն այլևս չի արտահանում դեպի Հունաստան: Մոտ ժամանակներս մենք կրճատելու ենք եվրոպական երկրներին մեր նավթի մատակարարումը: Չնայած դրան՝ Իրանը խնդիրներ չունի՝ կապված նավթի ու նավթամթերքի վաճառքի հետ»:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Իրանը հայտարարել էր հունական երկու ընկերություններին իր նավթի մատակարարման դադարեցման մասին:











































