Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համամասնական ցուցակի անդամների անունները կարդալիս բոլոր 73-ի թվում նշել է նաև ՀՀՇ նախկին անդամ Դավիթ Առաքելյանի և Երվանդ Զուրաբյանի անունները:
Դավիթ Առաքելյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ ինքը և Երվանդ Զուրաբյանը օրեր առաջ «ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, ուստի իրենց անունները չեն կարող լինել «Ժառանգության» համամասնական ցուցակում»:
Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը Արարատ Զուրաբյանի և Խաչատուր Քոքոբելյանի հետ 2010 թվականին դուրս է եկել ՀՀՇ-ից և հետագայում անդամագրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:








































