Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport պարբերականը, միլանյան «Ինտեր»-ը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նապոլի»-ն առաջարկություն կանի` գնելու համար Խուան Զունիագայի և Էզեկել Լավեցիի տրանսֆերները: «Ներաձուրիներ»-ի ղեկավարությունը ֆուտբոլիստների տրանսֆերների համար պատրաստ է նեապոլիտանական ակումբին վճարել 36 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Լավեցիի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք գրանտ ակումբներ` «Չելսի»-ն, ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն, ինչպես նաև Մախաչկալայի «Անժի»-ն:









































