Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Լեզվի քաղցկեղի» նախանշաններից մեկը ինքնության կորուստն է

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը այլևս իրականություն է: Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։

Օրենքի փոփոխության շուրջ ծավալված երկարուձիգ քննարկումների, օրենքի փոփոխության դեմ դուրս եկած մարդկանց պայքարի այս ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը որևէ վերաբերմունք չցուցաբերեց: Ավելին, մնալով ստվերում և ամբողջ «ծանրությունը» թողնելով Արմեն Աշոտյանի և Տիգրան Սարգսյանի «ուսերին», անգամ խնդրով մտահոգ մտավորականներին «խայծ տալով», թե կվերանայի որոշումը, ստեց սեփական ժողովրդին: Բնականաբար, նրա` այս ամբողջ ընթացքում ձևական ստվերում մնալը պատահական չէ: Դեռ դեկտեմբերի 22-ին երբ ՀՀ Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, որևէ մեկը չէր կասկածում, որ կարող է պատահել Սերժ Սարգսյանը (այն էլ ամանորյա տոներից հետո) հասարակությանն իսկապես անակնկալ մատուցի: Այնինչ Սերժ Սարգսյանի այս գործելաոճը շատերին է հայտնի, և նրա` որոշումների փոփոխությունների տակ ստորագրելը հիասթափություն չի առաջացրել, քանի որ նրանից առանց այն էլ սպասելիքներ չկային:
Ինչպես նշում է քաղաքագետ, «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Նվարդ Մանասյանը, Սերժ Սարգսյանի այս քայլից առանձնապես անակնկալի չեկան, քանի որ Ազգային ժողովում ինքնին ՀՀԿ ֆրակցիան էր այս օրինագծի լոկոմոտիվը, իսկ նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀԿ անդամ նախարարն ու հաստատել ՀՀԿ անդամ վարչապետը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի ղեկավար լինելով և փաստացի լիդեր լինելով` ավելի արժանապատիվ բան կաներ, եթե խոսեր ստորագրելուց առաջ: Ամեն օր Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի` բարեփոխումների ճանապարհը որդեգրելը, խոստումներ տալը չի գայթակղում, քանի որ, ըստ քաղաքագետի, նախ պետք է հարցնել, թե ինչ են հասկանում «բարեփոխումներ» ասելով. այն կարող է դասական սահմանումից շեղված ընկալման արդյունք լինել կամ ուտիլիտարիստական ու կարճաժամկետ մոտեցման արդյունք. օրինակ` իշխանության համար ժամանակ շահելու, «լաթերը կարկատելով» իրական պատկերը կոծկելու գործիք դառնալ: «Նայեք մշակույթին ու կրթությանը հատկացված դերակատարությանն ու բյուջետային հատկացումներին, նաև տեսեք, թե որ նախարարություններն են ավելի կարևոր համարվում մեր կառավարությունում», – ասում է Նվարդ Մանասյանը` ավելացնելով, որ լեզվի կորուստը դրամական միավորով մոդելավորել չեն կարողացել, այդ իսկ պատճառով բարեփոխումների պատկերացված դրամական մոդելում չեն էլ դիտարկել որպես ռազմավարական հարց:
Ստացվում է պատկան մարմինները կոմպետենտ չե՞ն նման հարցերում, և ինչ թելադրում է ավագ եղբայրը` Ռուսաստանը, այդպես էլ գործում են` հարցին ի պատասխան քաղաքագետը նկատեց, որ կոմպետենտությունը միայն նեղ տեխնիկական նյութի իմացություն չի ենթադրում, այն նաև պահանջում է ամբողջական ու երկարաժամկետ ծրագրավորման կարողություն, ռազմավարական մտածողություն. ստրատեգիական առումով կոմպետենտ չեն, ինչպես նաև լեգիտիմության ճգնաժամի պայմաններում իշխանությունը հավասարակշռելու համար դրսում է ուժեր որոնում, իսկ այդպիսի լուրջ ուժ, Նվարդ Մանասյանի խոսքերով, Ռուսաստանն է, իսկ վերջինիս համար լեզվի հարցը, ի տարբերություն մեզ, կարևոր է: «Ժողովրդավարական Ֆրանսիան արգելեց իսլամադավաններին գլխաշորով հաճախել հասարակական հաստատություններ, ինչպիսիք են, օրինակ, կրթական հաստատությունները. ինչո՞ւ այդ փոքրիկ սիմվոլն այդքան թեժ բանավեճի ու մտահոգության տեղիք տվեց 70-միլիոնանոց Ֆրանսիայում, իսկ մենք 3-միլիոնանոց երկրում սիմվոլների մի ամբողջ համակարգ գրչի թեթև հարվածով դատապարտում ենք չգոյության»:
Հարցին` մենք այսքանից հետ Թունիսի օրինակին կդիմե՞նք, կարծիք հայտնեց, որ հեղափոխությունը պետք է հասունանա թե՛ ներսից, թե՛ դրսից: Մի բան, ըստ նրա, ակներև է` աֆրիկյան մայրցամաքում կուտակվել է որոշակի ներուժ (օրինակ` աֆրիկյան երկրների համախումբ, օրինակ` Նիգերիան), որոնք մայրցամաքի մակարդակում հասունացրել են փոփոխությունների անհրաժեշտությունը, և բացահայտ բռնատիրական ռեժիմները հանդուրժելու ռեսուրսները սպառվում են: Նաև ժողովրդագրական հասունացած աղետի պատճառով աֆրիկյան մայրցամաքում կյանքի միջին տևողությունը այնքան ցածր է, որ կառավարման համակարգերը էլ չեն կարողանում կայուն լինել, ինչն էլ ստիպում է այլ գործոնների հետ միասին գնալ փոփոխությունների ժողովրդավարական ընտրություններով. իշխանությունների թիվը այնտեղ մեծացել է, ու Թունիսը սպիտակ ագռավի դերում հայտնվելու վտանգի առջև է կանգնել, իսկ մեր դեպքում, ըստ Նվարդ Մանասյանի, Ռուսաստանը շատ ծանրակշիռ խաղացող է և դեռ նոր պիտի ժողովրդավարանա ու արդիականանա. «Սա մեր իշխանությանը ժամանակ է տալիս ներքուստ բարեփոխվելու, եթե այդ ներքին կարողությունն ունենա, բայց արդյո՞ք կկարողանա, չգիտեմ, կասկածում եմ. ներքին հասարակական շարժումները եթե շարունակվեն, իրենց ցիկլով առաջ կանցնեն ու ներսից կհասունացնեն հեղափոխության անհրաժեշտությունը, ու եթե դրսի ու ներսի ուժերի հարաբերակցությունը առաջիկա տարիներին դրական բալանս արձանագրի քաղաքացիական շարժումների օգտին, ապա մենք էլ կունենանք մեր հեղափոխությունը»:
Իսկ այս պահին «Լեզվի մասին» ՀՀ օրենքի տակ վերջնական ստորագրումից հետո առաջացող հետևանքները Նվարդ Մանասյանը նմանեցնում է սպիտակ մահվան ազդեցության տևողությանը կամ ծխախոտի ազդեցությանը, երբ այս պահին հաճույք ես ապրում` որպես ծխող, իսկ հետո` մեռնում քաղցկեղից: «Մարդկանց այն հատվածը, որը մտածում է, թե սա կարդիականացնի մեր կրթությունն ու գիտությունը, մեզ կկապի աշխարհի հետ մի հարյուր տարվա ընթացքում, իսկ դա ազգի պատմության տեսանկյունից միայն մեկ ակնթարթ է, կմահանա լեզվական քաղցկեղից, իսկ «լեզվի քաղցկեղի» նախանշաններից մեկը ինքնության կորուստն է», – ասում է Նվարդ Մանասյանը: Ըստ նրա` «սովետական տարիների մշակութային ոչնչացնող քաղաքականությունից դասեր չքաղեցինք ու կարճ հիշողության պատճառով այս անգամ թանկ կվճարենք»:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում