Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում կախաղանի միջոցով մահվան է դատապարտվել 5 իրանցի: Այս մասին հայտարարել է Սպահանի դատախազ Մոհամեդ Ռեզա Հաբիբին:
Վերջինիս խոսքերով՝ այդ մարդիկ նախորդ շաբաթ մահվան են դատապարտվել ոսկյա զարդեր առևանգելու համար: Հաբիբին հավելել է, որ այդ որոշումը կարող է բողոքարկվել: Իրանցի գողերը ճանաչվել են որպես «Ալլահի թշնամիներ», ինչի համար էլ դատապարտվել են մահվան:









































