Վենեսուելայում առևանգել են Կոստա Ռիկայի դեսպանատան առևտրական կցորդին,- հաղորդում է Associated Press-ը: Կոստա Ռիկայի ԱԳՆ տվյալներով՝ դիվանագետին առևանգել են երկրի մայրաքաղաք Կարակասում, երբ նա մոտենում էր իր տանը: Առևանգողներն արդեն փրկագին են պահանջել դեսպանատան աշխատակցին ազատ արձակելու համար, ակայն գումարի չափը չի նշվում:
Վենեսուելայում օտարերկրացիների առևանգումն ու նրանց դիմաց փրկագին պահանջելը հազվադեպ երևույթ չէ: Մասնավորապես վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացվել է արդեն երեք դիվանագիտական անձանց առևանգում: 2012 թ. հունվարին, օրինակ, առևանգվել էր Մեքսիկայի դեսպան Կառլոս Պուխալտեն կնոջ հետ:











































