«ՀԺ»-ն գրում է, որ Իջևանում լուրեր են պտտվում, որ վերջին օրերին կոնֆլիկտ է ծագել ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանի և նրա տեղակալի` դաշնակցական Սուրեն Մանուկյանի միջև:
«Ըստ շրջող խոսակցությունների` քաղաքապետն աշխատակազմից պահանջել է աշխատել և քվեներ հավաքել «Բարգավաճ Հայաստանի» համար, ինչին ընդդիմացել է Սուրեն Մանուկյանը` ասելով, թե ինչպես կարող է աշխատել ԲՀԿ-ի համար, երբ անձամբ ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակի 29-րդ տեղում:
Այստեղից էլ, ըստ ասեկոսեների, սկսվել է կոնֆլիկտը, որին միջամտություն է եղել նույնիսկ Հրանտ Մարգարյանի և Գագիկ Ծառուկյանի մակարդակով:
Ավելի հավաստի աղբյուրները պնդում են, որ փոխքաղաքապետ Մանուկյանն անցած շաբաթվա վերջին նույնիսկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ինչը քաղաքապետը հրաժարվել է մակագրել:
Այս կապակցությամբ կողմերն իրենց մեկնաբանություններում հերքել են վերոնշյալ խոսակցությունները»,- հավելում է «ՀԺ»-ն:











































