Հանրապետականացումը շարունակվում է: Հիմա էլ հերթը հասել է քաղաքապետարանին:
«Երկիր»-ի տեղեկություններով` մոտ մեկ շաբաթ է` ՀՀԿ-ացվում է քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը: Կուսակցական դառնալու հրահանգը շատ խիստ է իջեցված:
«Մեր աղբյուրները պնդում են, որ աշխատողներին դնում են ընտրության առջև` կա՛մ աշխատանքը, կա՛մ կուսակցական դառնալը: Մեզ հայտնի դարձավ, որ հացի խնդրի պատճառով, բայց մեծ դժվարությամբ քաղաքապետարանի աշխատողների մեծ մասը համաձայնել են կուսակցական դառնալ»:







































