Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով այսօր կեսօրին կժամանի Տոկիո, պատրաստվում է Բրիտանիայի ընկերությունների համար բանակցությունների միջոցով բացել Ճապոնիայի ռազմական շուկան:
AFP-ի փոխանցմամբ՝ Քեմերոնը մինչ մեկնելը Yomiuri Shimbun թերթին ասել է, որ իր կարծիքով՝ երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցելու մեծ հնարավորություններ ունեն:
Ակնկալվում է, որ Քեմերոնը, որը 2010 թվականի մայիսից ղեկավարում է Բրիտանիայի կոալիցիոն կառավարությունը, Տոկիո կժամանի կեսօրին:











































