Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` հինգշաբթի իրավապահները ցանկացել են ձերբակալել ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին:
«Հիշեցնենք, որ այս պահին ՀՔԾ-ում քննվում է ոստիկանության զորքերից ապօրինի զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով գործը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Գելին չեն ձերբակալել միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի մոտ նրա համար բարեխոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: Ըստ նույն աղբյուրների` Պարգև Սրբազանն ու Գելը բարեկամական կապ ունեն, նրանք զարմիկներ են»:







































