«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ Մաշտոցի պուրակում երիտասարդ ակտիվիստներին փորձել է սադրել և հայհոյելով հունից հանել այգում բարեկարգման աշխատանքներ կատարող խմբի ղեկավարը:
«Երիտասարդները պատմել են, որ իրենցից մեկը պատահաբար տրորել է փխրեցրած հողը, և «պրարաբն» ագրեսիվ, վիրավորական տոնով սկսել է գոռգոռալ և ի պատասխան տղաների ներողության, ասել է. «Ինչքան բ-ի տղա կա` հավաքվել են էստեղ»:
Տղաները մոտեցել են և պատասխան պահանջել: Բանավեճ է սկսվել, և ոստիկանության սերժանտը, փոխանակ միջամտի և սաստի շինարարին, կամերան վերցրել-նկարել է այդ միջադեպը: Երիտասարդները մոտեցել և պատմել են այգում ծառայություն իրականացնող ոստիկանության փոխգնդապետին տեղի ունեցածի մասին: Ակնհայտ է, որ բնապահպանների վրա նյութ են հավաքում, որ հարմար պահի ընթացք տան»:









































