Լիբիայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել Մուամար Քադաֆիին տապալած ուժերի ներկայացուցիչների նպաստների վճարումը, քանի որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Լայնածավալ խախտումների և չարաշահումների պատճառով մի քանի միլիոն դինար, որոնք նախատեսված են եղել հեղափոխականների համար, անօրինական կերպով փոխանցվել են այնպիսի անձանց, ովքեր նման պարգևատրության իրավունք չեն ունեցել»,- ասել է Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը: Այդ վճարումները կվերականգնվեն` համապատասխան մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո:
Հեղափոխականներն արդեն փոքր բողոքի ցույց են անցկացրել Տրիպոլիի կենտրոնում, իսկ Լիբիայի մայրաքաղաքի մերձակայքում փակել են մի շարք փողոցներ:







































