Ընտրողների շրջանում ներկայում միանման ժողովրդականություն վայելող երկու սերբ քաղաքական գործիչները կարող են մայիսի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում հավակնել հաղթանակի: Ըստ РИА Новости–ի՝ այս մասին են վկայում են սերբական Faktor plus ընկերության սոցհարցման արդյունքները։
Անցած շաբաթ հրաժարական տված նախագահ Բորիս Թադիչը սոցհարցման մասնակիցների 35,8 %–ի համակրանքն է վայելում, նրա գլխավոր հակառակորդ Թոմիսլավ Նիկոլիչին համակրում է 35,7 %-ը:
Թադիչն ու Նիկոլիչը նախագահական աթոռի համար պայքարել են նաև անցած` 2008 թվականի ընտրություններում: Այն ժամանակ առաջին փուլի տվյալներով՝ առաջատարն էր Նիկոլիչը, սակայն երկրորդ փուլում քիչ առավելությամբ հաղթեց Թադիչը:
Սերբիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:









































