Բրենդը կարող է դառնալ այնպիսին, որ նրան հանդիպես ամենուրեք, բայց այն կարող է դառնալ նաև ընդհանուր, իսկ ոչ մի բրենդ չի ցանկանում դառնալ ընդհանուր: Որոշ փորձագետներ ասում են, որ Apple ընկերության iPad-ը, որպես պլանշետների շուկայում առաջատար, կարող է այդ խնդրի առջև կանգնել:
Չիկագոյում Abt Electronics ընկերության մենեջեր Ջոշ Դևիսն ասում է, որ շատերն արդեն պլանշետ ասելով՝ պատկերացնում են iPad–ը, որն արդեն մի ընդհանուր կատեգորիա է դարձել:
Los Angeles Times-ը հաղորդում է, որ Apple ընկերության ամենամեծ մտավախությունն այն,է, որ բրենդի անունը կարող է այնքան հաճախ օգտագործվել ամենուր, որ դատավորներն այն համարեն «չափազանց ընդհանուր»՝ ապրանքանիշ լինելու համար: Սա կնշանակի ,որ ցանկացած ապրանք կարող է օգտագործել այս անվանումը:
Սա հիմնականում լինում է այն ժամանակ, երբ մի ընկերություն հայց է ներկայացնում մյուսի դեմ՝ իր անունն օգտագործելու մեջ մեղադրելով վերջինին, և հայցը տեղափոխում է դաշնային դատարան: Դեղամիջոցներ արտադրող Bayer ընկերությունն 1920-ական թվականներին այդպես կորցրեց «ասպիրին» և «հերոին» ապրանքանիշները:
Հենց դա է պատճառը, որ Apple ընկերությունն ամեն ինչ անում է, որ iPad-ը միակ անունը չլինի: Այդ իսկ պատճառով ընկերության նոր արտադրանքը ստացել է այլ անուն։ Սակայն հետաքրքիրն այն է, որ բոլորն այն անվանում են «նոր iPad»:










































