Նոր հետզոտության արդյունքում պարզվել է, որ հղիության ընթացքում ճարպակալումը կարող է աուտիզմով տառապող երեխա ունենալու վտանգը մնծացնել:
Daily Mail-ը գրում է, որ սա առաջին հետազոտություններից է, որոնք գիրությունն ու ճարպակալումը կապում են աուտիզմի հետ, և չնայած այս հետազոտությունը չի ապացուցում, որ ճարպակալումը հստակորեն աուտիզմի պատճառ կարող է լինել, բայց, անշուշտ, անհանգստություններ է առաջացնում, քանի որ ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում ճարպակալումն ու չափից շատ գիրությունը մեծ խնդիր է:
Հետազոտությունն իրականացրել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Արդյունքներն այսօր հրապարակվել են Pediatrics ամսագրում:











































