Marca-ի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը փոփոխության է ենթարկել թիմի պաշտոնական խորհրդանիշը` վերջինիս վրայից հեռացնելով խաչի նշանը: Ակումբի ղեկավարության հաղորդմամբ` այդպիսի որոշում է կայացվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մուսուլմանների շրջանում թիմի ճանաչվածության ամրապնդման նպատակով: Նշենք, որ խաչը խորհրդանիշի վրա առկա է 1920 թվականից ի վեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը` Քաթարում գտնվող հովանավորչական ֆոնդի հետ ունեցած հարաբերությունների ամրապնդման նպատակով:









































