Յուրահատուկ փրկարարական աշխատանքներ են սկսվել այն ժամանակ, երբ հղի կինը ծննդաբերել է հանրային զուգարանում, և երեխան պատահաբար ջրի հետ «հոսել է» խողովակների մեջ:
Daily Mail-ը գրում է, որ փրկարարները ստիպված են եղել կտրել զուգարանակոնքը և խողովակները՝ նորածին երեխային գտնելու համար:
Ականատեսները պատմում են, որ հղի կինը մտել է Պեկինի հանրային զուգարաններից մեկը և խնդրել է ամուսնուն սպասել դրսում: Երբ նա զուգարանակոնքին նստած ծննդաբերել է, երեխան ջրի հետ «լցվել է» խողովակների մեջ: Կինը միանգամից հայտնել է ամուսնուն, և նրանք դիմել են արտակարգ իրավիճակների ծառայություններին: Երեխային կարողացել են դուրս հանել 15 րոպե անց և շտապ տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի առողջական վիճակն այժմ ծանր է:










































