Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին մեկնաբանել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հակամարգի տեղակայումը.
«Արաբական մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից հայտարարված Պարսից ծոցում ՀՀՊ-ի տեղակայման ծրագիրն ամբողջողվին նախաձեռնել են ԱՄՆ-ն ու Իսրայելը: Իրանն իր բարեկամ, հարևան երկրներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ արկածախնդրության մեջ ներքաշվելուց: Այդ ծրագիրը ոչ միայն չի ապահովի տարածաշրջանի անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ կսահմանափակի անվտանգության ապահովման հնարավորությունները»:
Հիշեցնենք, որ ներկայում Վաշինգտոնը տարածաշրջանում ՀՀՊ-ի ստեղծման շուրջ բանակցում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Օմանի, Բահրեյնի և Քուվեյթի հետ:









































