Ճապոնական Sony ընկերությունը հերքել է լուրերն առ այն, որ պատրաստվում է 10 հազար աշխատակցի կրճատել: Այս մասին տեղեկությունը իր Tweeter միկրոբլոգում տարածել է BBC-ի խմբագիր Թիմ Վեբերը:
The Wall Street Journal –ի փոխանցմամբ՝ ընկերությունը պատրաստվում է իր աշխատակազմի 6 տոկոսը կրճատել, բայց դա կանի 2 տարվա ընթացքում: Ըստ աղբյուրի՝ կրճատումներն ընկերության վերակազմավորման ծրագրի մի մասն են:
Ապրիլի 9-ին Nikkei պարբերականը գրել է, որ ապրիլի սկզբին նշանակված ընկերության նոր նախագահ Կադզուո Հիրայը հայտարարել էր «հիվանդագին» քայլերի մասին, որոնք ձեռնարկվելու են Sony-ի արտադրանքների մրցունակությունը բարձրացնելու նպատակով: Կփակվեն ոչ բավարար եկամուտ բերող արտադրական ուղղությունները: Նույնիսկ հաղորդվում էր այն մասին, որ ղեկավարությունը կդիմի մի շարք թոփ մենեջերների՝ նրանց ավելի վաղ տրամադրված հավելավճարները հետ վերադարձնելու խնդրանքով:









































