Մալիում ռազմական հեղաշրջման և դրանից հետո շարունակվող քաղաքական անկայունություան պայմաննրում երկրից տարհանվել են «Խաղաղության կորպուսի» կամավորները և ամերիկյան դիվանագիտական առաքելությունը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պաշտոնատար անձինք դարձյալ զգուշացնում են ամերիկացիներին զերծ մնալ այդ երկիր այցելություններից՝ կապված այդ երկրի հյուսիսում շարունակվող տուարեգների ապստամբության և Արևմուտքի բնակիչների առևանգումների վտանգի հետ:
«Իրավիճակը երկրում անկայուն է և անկանխատեսելի»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի մայրաքաղաք Բամակոյում գլխավոր օդանավակայանը շարունակում է աշխատանքները, սակայն թռիչքներն անկանխատեսելի են և կախված են անվտանգության ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակից:










































